8 հետաքրքիր փաստեր «Արևորդի» միջազգային բնապահպանական կինոփառատոնի մասին
КУЛЬТУРА
Նոյեմբերի 12-ին արդեն 5-րդ անգամ մեկնարկում է Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնը: Փառատոնի կինոցուցադրությունների ծրագրում ընդգրկված են 70 կարճամետրաժև լիամետրաժ, անիմացիոն, փաստագրական և խաղարկային ֆիլմեր` 22 երկրներից: Ֆիլմերի մեծամասնությունը վերջին երկու տարիներին բազմաթիվ մրցանակներ է ստացել ամենահեղինակավոր կինոփառատոներում:
Կինոցուցադրությունները տեղի են ունենալու Մոսկվա կինոթատրոնում, Էոն և Լոֆթ ակումբներում նոյեմբերի 12-ից 15-ը: Այնուհետև մինչև տարեվերջ ֆիլմերը շրջելու են Հայաստանի ամբողջ տարածքում, և պարբերաբար ցուցադրություններ են կազմակերպվելու նաև մարզերի բնակիչների համար:
Իսկ ստորև ներկայացնում ենք 8 փաստեր, որոնցով «Արևորդի» փառատոնն որոշակիորեն տարբերվում է մյուս փառատոներից:
- «Արևորդի»-ին միակն է: Այն բնապահպանական ֆիլմերի առաջին ու միակն կինոփառատոնն է հարավկովկասյան ամբողջ տարածաշրջանում:
- «Արևորդի»-ին փառատոների փառատոն է: Այստեղ չկա ժյուրի, չկան մրցանակներ, բայց միևնույն ժամանակ ցուցադրության համար հատիկ - հատիկ ընտրվում են այն ֆիլմերը, որոնք մի շարք հեղինակավոր փառատոների մրցանակակիրներ են ու համապատասխանում են ամենաբարձր չափանիշերին:
- «Արևորդի»-ին հասանելի է: Միակ փառատոնն է, որի ծրագրի հիմնական մասը հեռարձակվում է հեռուստատեսություններով՝ հասանելի լինելով հանրութան լայն շրջանակներին։
- «Արևորդի»-ին բազմատարր է: Փառատոնի օրերին ֆիլմերի ցուցադրությունից զատ կազմակերպվում են նաեւ աշխատարաններ, քննարկումներ, բնապահպանական թեմայով դիմակահանդեսներ։
- «Արևորդի»-ն չկրկնվող է: Փառատոնի հինգ տարիների ընթացքում անվանակարգերը երբեք չեն կրկնվել:
- «Արևորդի»-ն էկո-ընկերական է: Հրավիրատոմսերի եւ այլ տպագրությունները կատարվում են վերամշակված թղթի վրա:
- «Արևորդի»-ին ափերից դուրս է: Փառատոնյան օրերից հետո փառատոնը շարունակվում է. կազմակերպվում են կինոդիտումներ, քննարկումներ եւ թեմատիկ հանդիպումներ նաեւ Հայաստանի մարզերում:
- «Արևորդի»-ին կրթական է: Փառատոնից հետո եւս կազմակերպվում են տարբեր թեմաներով վարպետության դասեր, փորձի փոխանակումներ եւ սեմինարներ՝ հյուրընկալվելով տարբեր ուսումնական հաստատություններում:





















































1
В Гюмри при участии представителей Индии и Ирана отметили 80-ую годовщину Победы в Великой Отечестве...
2
Потерянные или украденные праздники.... «Паст»
3
Поиски пропавшего в селе Мрамарик двухлетнего Тиграна продолжаются
4
Почему ночью отключают воду? «Паст»
5
Истерия властей выдает их неустойчивое положение: «Паст»