Կրակոցներ «Ցիտադել» բիզնես կենտրոնի դիմաց. ոստիկանները բերման են ենթարկել երկու տղամարդու. shamshyan.com
ОБЩЕСТВОԱյսօր կեսգիշերին ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 28-ամյա Վլադիմիր Կիրակոսյանին և Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 23-ամյա Համլետ Ավագյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված անձինք բերման են ենթարկվել նույն օրը՝ գիշերը ժամը 04:30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում՝ Տերյան փողոցում, «Ցիտադել» բիզնես կենտրոնի դիմաց BMW մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենայի միջից կրակոցներ արձակելու համար:
Ոստիկանները հայտնաբերել են նաև ատրճանակը, որով Վ. Կիրակոսյանը կրակոցներ է արձակել:
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին: Երիտասարդները ստորագրությամբ ազատ են արձակվել:



