«Սաուդյան Արաբիայի դատախազը ժամանել էր Ստամբուլ գործն էլ ավելի խճճելու համար». Էրդողանը Խաշոգջիի սպանության գործի մասին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ Մուաջիբը խոչընդոտում է սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության բացահայտմանը, գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
Ավելի վաղ Ստամբուլի դատախազությունը հայտնել էր, որ Մուաջիբի ստամբուլյան այցի ժամանակ գործի բացահայտման շուրջ բանակցություններն արդյունք չեն տվել:
«Սաուդյան Արաբիայի դատախազը ժամանել էր Ստամբուլ գործն էլ ավելի խղճճելու համար: Մենք դրականորեն տրամադրված ենք բացահայտել գործը, կոչ եմ անում Սաուդյան Արաբիային էլ ցուցաբերել նույն մոտեցումը», - ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ թուրք իրավապահներին դեռ չի հաջողվել բացահայտել Խաշոգջիի մարմնի գտնվելու վայրն, իսկ Սաուդյան Արաբիան հրաժարվում է այդ տրամադրել այդ տեղեկատվությունը:
Ավելի վաղ Էրդողանը Սաուդյան Արաբիայից պահանջել էր իրենց հանձնել գործող կասկածյալ 15 սաուդացի քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանությունը պնդում էր, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:
Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը մահացել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:



