Վթարի է ենթարկվել բալետի արտիստ Վահագն Մարգարյանը. նրա վիճակը ծայրահեղ ծանր է (ֆոտո)
ОБЩЕСТВОԵրեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Վահագն Մարգարյանը նոյեմբերի 6–ին վթարի է ենթարկվել, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին NEWS.am–ին ասաց բալետային թատերախմբի տնօրեն Արմեն Գրիգորյանը։
23–ամյա Վահագն Մարգարյանը վթարի է ենթարկվել Երեւան–Աշտարակ ճանապարհին։ Նա եղբոր, նրա կնոջ ու նրանց երեխայի հետ տաքսու մեջ են եղել, երբ վթարը տեղի է ունեցել։
Ոստիկանության հաղորդմամբ, նոյեմբերի 6-ին ժամը 19.30-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ճանապարհի 4-րդ կ/մ-ին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել»-ի վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

1
Потеря памяти или преднамеренность? «Паст»
2
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»
3
Движение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания ...
4
Какие «инструменты» используют власти? «Паст»
5
«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая...



