ՀՀԿ-ն, անշուշտ, ունեցել է իր սխալները, չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում. Վիգեն Սարգսյան
ОБЩЕСТВОՊաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ հայտնելով, որ իրենք սխալներ ունեցել են եւ այդ պատճառով են հանձնել իշխանությունը:
«Մեզ հաճախ են ասում. «բա լա՞վ էր, որ ձեր ժամանակ…»:
ՀՀԿ-ն, անշուշտ, ունեցել է իր սխալները: Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Նաև այդ սխալների պատճառով է, որ ժամկետից շուտ իշխանությունը հանձնել ենք բողոքի դուրս եկած մարդկանց մատնանշած թեկնածուին:
Բայց արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի լյուստրացիան կամ նախկիններից թշնամու կերպարի կերտումը, ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը: Վստահ եմ, որ ո՛չ: Այլապես ապագայի կառավարություններն ամեն գնով կկառչեն իշախնությունից` հիշելով և հիշեցնելով մեր օրինակը, համարելով, որ իշխանափոխությունն ինքնասպանություն է, կենաց-մահու կռիվ, այլ ոչ թե բնականոն գործընթաց»,-գրել է նախկին նախարարը:
Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանը երեկ էլ գրառում էր կատարել այն մասին, որ ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի ընտրություններին:



