Մոսկվայում կանցկացվի Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովը
ПОЛИТИКАՎ. Ի. Կուլակովի անվան Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնում նոյեմբերի 10-ին կմեկնարկի Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովը, որին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, համաժողովի բացմանը հաջորդող պլենար նիստերում Հայաստանի և Ռուսաստանի առաջատար մասնագետները կքննարկեն մոր եւ մանկան առողջության ոլորտի, վերարտադրողական առողջությանը, ԵԱՏՄ անդամակցության հետ կապված դեղերի շրջանառությանը, ինչպես նաեւ առողջապահական բարեփոխումներին, շարունակական զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:
Հանգամանալից անդրադարձ կկատարվի նաև առողջ ապրելակերպին և սննդակարգին, ծխախոտի և ալկոհոլի դեմ պայքարին, ինչպես նաև էկելտրոնային առողջապահությանը և հեռաբժշկությանը:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս համաժողովի ընթացքում երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև կստորագրվեն փոխըմբռնման հուշագրեր:
Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովն անցկացվել է 2014թ. Երևանում, որին մասնկացելու նպատակովՀայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը: Երկու երկրների նախարարությունների միջև դեղերի շրջանառության, բժշկական սարքավորումների և կենսաակտիվ հավելումների, շարունակական բժշկական զարգացման, ինչպես նաև առողջապահական համակարգերի միջև տեղեկատվության ապահովման, էլեկտրոնային առողջապահության և հեռաբժշկության ոլորտներում ստորագրվել էր փոխըմբռն ման հուշագիր:



