ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ՖԻՖԱ-ի նախագահի հրավերով Ցյուրիխում է
ОБЩЕСТВОՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում են: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Նրանք մեկնել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հրավերով ու նոյեմբերի 6-ին հանդիպել նրա հետ:
Վանեցյանը եւ Մելիքբեկյանը ներկայացրել են առաջիկա տարիներին ՀՀ-ում ֆուտբոլի զարգացման հեռանկարները: Մասնավորապես ներկայացվել են մասսայական ֆուտբոլի խթանման նպատակով մարզային ենթակառուցվածքների զարգացման, մանկապատանեկան ֆուտբոլում իրականացվելիք ծրագրերը:

Այդ ծրագրերն արժանացել են բարձր գնահատականի: Ինֆանտինոն հայտարարել է, որ իրականություն դառնալու դեպքում դրանք կարող են օրինակելի դառնալ նաեւ այլ երկրների համար:
Վանեցյանն Ինֆանտինոյին հրավիրել է Հայաստան: Նախնական պահմանավորվածության համաձայն՝ ՖԻՖԱ-ի նախագահի այցը Հայաստան տեղի կունենա 2019 թ.:



