Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Mercedes-ն ու Opel-ը. 5 վիրավորներից մեկը 2 տարեկան է
ОБЩЕСТВОԵրեկ՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 20:00-ի սահմաններում բախվել են Mercedes մակնիշի 35 PC 192 համարանիշի և Opel մակնիշի 35 ՕV 515 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից մեկը 2 տարեկան է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության եւ քննչական խմբի աշխատակիցները, հիվանդանոցից տեղեկություններ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ վիրավորներից երկուսը գտնվում են ծանր վիճակում,այդ պատճառով էլ դեպքի վայր է ժամանել նաեւ ատկապես կարևոր գործերով քննչական խումբը, ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:



