Իտալիայում փոստային բաժանմունքի աշխատակիցներին պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել է
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայում մաֆիայի հետ կապերի համար 19 տարվա ազատազրկման դատապարտված և Ռեջիո Էմիլիա քաղաքի փոստային բաժանմունքի աշխատակիցներին պատանդ վերցրած 54-ամյա տղամարդը ձերբակալված է, հաղորդում է ANSAգործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ կարաբիներների հատուկ ստորաբաժանումը ներխուժել է փոստի շենք, սակայն հանցագործը չի դիմադրել և ինքնակամ հանձնվել է իրավապահներին: Նրան անմիջապես տարել են հարցաքննության, որի ընթացքում պարզվելու են միջադեպի մանրամասներն ու նման քայլի պատճառները: Մասնաշենքում եղել է չորս կին, նրանցից որևէ մեկը չի տուժել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Նդրանգետա» իտալական կազմակերպված հանցավոր խմբավորման հետ կապերի վերաբերյալ «Աէմիլիա» խոշոր գործընթացի մասնակից Ֆրանչեսկո Ամատոն, որը մաֆիայի հետ կապերի համար օրեր առաջ դատապարվել էր 19 տարվա ազատազրկման, պատանդ է վերցրել Ռեջիո Էմիլիա քաղաքի փոստային բաժանմունքի 5 աշխատակցի, որոնցից մեկին, ինչպես և փոստի բոլոր հաճախորդներին, ազատ էր արձակել:
Ամատոն, որին այժմ մեղադրանք է ներկայացվում նաև մարդկանց պատանդ վերցնելու և նրանց կամքին հակառակ ազատությունից զրկելու համար, իր քայլն ու դրա դրդապատճառները որևէ կերպ չի մեկնաբանել, սակայն նրա եղբոր խոսքով՝ այս կերպ տղամարդը փորձում էր բողոքել դատավճռի դեմ, որն անարդար է համարում:



