Ереван, 19.Март.2026,
00
:
00
ВАЖНО


«Գինեկոլոգը չի կարող գյուղատնտեսություն զարգացնել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է՝ նրանք, ովքեր նախկինում ոչխար էին արտահանում, հիմա էլ սկսել են խոշոր եղջերավոր կենդանիներ արտահանել: Բացի այդ, մի կողմից կենդանիներ են արտահանվում, մյուս կողմից՝ այլ երկրներից սառեցված միս է ներկրվում: Եվ այս ամենի անունը դնում են արտահանման և ներմուծման ծավալների ու տեմպերի աճ: Զավեշտալին սակայն այն է, որ այդ ցուցանիշների «արանքում» կրկին տուժում է հայ սպառողը, ում մասին ազատ շուկայի պայմաններում ո՛չ մտածող կա, ո՛չ էլ մտահոգվող: 

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն առաջին անգամ չէ, որ ահազանգում է գյուղոլորտում տիրող, մեղմ ասած, անմխիթար վիճակի մասին: Նրա բոլոր կանխատեսումները սկզբում թրերով են ընդունվում, հետո պարզվում է, որ իրականություն են դարձել: Զարմանալին, սակայն, այն է, որ ոլորտի պատասխանատուները հնչեցված ահազանգերին ուշադրություն դարձնելու փոխարեն բավականին ակտիվ սկսում են հերքել՝ մոռանալով, որ կգա ժամանակն ու ամեն ինչ ավելի տեսանելի կլինի: Երկար ժամանակ է՝ Բերբերյանն ահազանգում էր, որ տավարի մսի գինը բարձրանալու է: Ու եթե գոնե այս անգամ ասողին լսող լիներ, ապա տեղական մսի գինը միանգամից 1000 դրամով չէր բարձրանա

Բանն այն է, որ դեռ անցյալ տարվանից արդեն 60–65 հազար խոշոր եղջերավոր կենդանու գլխաքանակի կրճատում է եղել:

Դրա շուրջ կեսը կազմել են կաթնատու կովերը: Այսինքն, ըստ Բերբերյանի, քանի որ գյուղոլորտի բոլոր ուղղություններով անարխիայի ճանապարհով ենք առաջ շարժվել, այդ պատճառով էլ այսօր կանգնել ենք տարաբնույթ խնդիրների առջև: Բանջարեղենի ցանքատարածությունները 6500 հեկտարով են պակասել: Նվազել են նաև այգիների տարածքները, բայց ոլորտի պատասխանատուներն այդ մասին, չգիտես ինչու, չեն խոսում: Ու եթե այսօր էլ շարունակենք նույն անտարբերությամբ վերաբերվել գյուղոլորտին, ապա դժվար է պատկերացնել, թե վաղը ինչի առջև կկանգնենք:

«Գյուղատնտեսության նախարարության անցած երկու տարիների անտարբեր աշխատանքի արդյունքում այսօր ունենք մոտ 80 հազար խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի նվազում: Այդ պատճառով էլ տեղական մսի գինը 1000 դրամով բարձրացել է: Եվ քանի որ պետական մարմինները հարցն անտարբերության մատնեցին, այս տարի նույնպես գլխաքանակի թիվը կրճատվեց մոտ 10–12 հազարով: Ուստի բնական է, որ և՛ կաթնամթերքի գինը պետք է բարձրանա, և՛ մսամթերքինը»,– ասաց Հ. Բերբերյանը:

Նրա խոսքով, այս ընթացքում կորցրած մոտ 80 հազար գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների թիվը վերականգնելու համար Հայաստանին առնվազն 5–ից 10 տարի ժամանակ է հարկավոր: Իսկ մինչ այդ, ինչպես ասում են, կա՛մ պետք է բուսակեր դառնանք, կա՛մ վարժվենք դրսից ներկրվող մսին, կա՛մ էլ մոտ երկու անգամ թանկ գնով տեղական միս ձեռք բերենք ու հագեցնենք օրգանիզմի սպիտակուցների պահանջը:

Հ. Բերբերյանը նաև տեղեկություն ունի, որ շարունակվում է Հայաստանի գյուղերից զանգվածաբար թռչնամսի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների արտահանումը: Իսկ թե ինչո՞ւ գոնե հիմա պետությունը չի արգելում կենդանիների արտահանումը, մասնագետի համար հասկանալի չէ: 

«Գյուղատնտեսության նախարարությունն առաջինը պետք է մտածի մեր շուկայի սպառման, հետո նոր՝ արտահանման մասին: Պետք է ինչպես ներկրման, այնպես էլ արտահանման քվոտաներ սահմանի: Ազատ շուկան շատ լավ բան է, բայց երբ այդ ազատ շուկան հարվածում է ողջ տնտեսությանը, դա կարող է աղետալի հետևանքների հանգեցնել: Հիմա սկսել են անասնագլխաքանակի մայրական կազմը՝ կթու կովերը, ծնող ոչխարը արտահանել: Եվ այս պայմաններում բնական է, որ պետությունը պետք է շատ մեծ զգուշավորություն ցուցաբերի և հարցերը կարգավորի, ոչ թե ձեռքերը ծալած նստի ու նայի, թե հետո ինչ կլինի»,– ասաց Հ. Բերբերյանը:

Մասնագետի խոսքով՝ պակասել է նաև խոզերի գլխաքանակը: Դեֆիցիտը վերացնելու համար նախկինում որոշում է կայացվել Բելառուսից մսամթերք ներկրել: Ստացվում է՝ տեղականը «մատաղ» է արվում մի քանիսի գրպանը լցնելու համար, իսկ տեղի բնակիչը պետք է ներկրածով բավարարվի: 

«Եվ դեռ հարց է, թե ներկրվող տավարի կամ խոզի միսը չերնոբիլ յան շրջանների ռադիացված մի՞ս է, թե՞ չէ: Ամանորի նախաշեմին բելառուսական խոզի և տավարի մսով վիճակը մի փոքր կմեղմվի, բայց մտահոգությունը կմնա նույնը: Եվ ցավալին այն է, որ մենք եթե այն ժամանակ ինքնաբավ էինք, ապա հիմա մասսայական ներկրումների խնդրի առջև ենք կանգնել»,– ասաց Հ. Բերբերյանը: 

Եթե Հայաստանը նորմալ կանոնակարգված վիճակագրություն ունենար, ապա ամեն ինչ հնարավոր կլինել ժամանակին վերահսկել: Բայց, քանի որ ցանկացած սեզոնային կամ ժամանակային պահանջ լուծվում է սոսկ այդ պահի համար, ուստի ունենում ենք այն, ինչ ունենում ենք: Այսինքն, կարճաժամկետ կտրվածքով խնդիրը լուծվում է, երկարաժամկետով՝ երկիրը գլորվում է անդունդ: Ստացվում է՝ խաբում ենք թե՛ մեզ, թե՛ պետությանը, իսկ խնդրահարույց հարցը թողնում ենք ապագային ու հաջորդներին: 

Բերբերյանի կարծիքով, դրա պատճառն այն է, որ գինեկոլոգին իր մասնագիտության հետ կապ չունեցող ոլորտի նախարար են նշանակում, ֆիզիկոսին վստահում են գինեկոլոգի գործը և այդպես շարունակ: 

«Երեք ամիս Լոնդոնի փողոցներում ման են գալիս, ասում են Լոնդոնում համալսարան եմ ավարտել: Թե երեք ամսում ի՞նչ համալսարան են ավարտում, որ գալիս են ու հզորագույն պաշտոն զբաղեցնում, ոչ ոք չգիտի: Բացի այդ, դրսում ի՞նչ գիտեն տեղի առանձնահատկությունների մասին: Ստացվում է՝ հիբրիդներին բերում ու վստահում ենք տնտեսությունը, դրա համար էլ այն ավելի շուտ քանդվում է, քան կառուցվում: Հիմա էլ գյուղատնտեսականից դառնալու ենք ՏՏ երկիր: Կարծես գյուղատնտեսությունը «դորդուբեշ» ենք արել, հիմա էլ այլ ճանապարհով ենք գնալու: Բայց պարզ է, չէ՞, որ գինեկոլոգը չի կարող գյուղատնտեսություն զարգացնել»,– ասաց Հ. Բերբերյանը: 

Իսկ ինչ վերաբերում է մսի շուկային, ապա պետք է «հանգիստ» շունչ քաշենք ու հարմարվենք այն մտքի հետ, որ առաջիկա տարիներին տեղական մսի հարցը գնալով ավելի է լրջանալու: Իսկ եթե անգամ այսօրվանից ոլորտը շտկելուն ուղղված քայլեր ձեռնարկվեն, ապա մի քանի տարի հետո նոր վիճակը կշտկվի:

«Փառք Աստծո, մեր կովերն էլ, ցուլերն էլ շատ ակտիվ աշխատում են: Եթե երկիրը ճիշտ ճանապարհով զարգանա, ապա մոտ 3 տարում կլուծվի ոչխարի, իսկ մոտ 5–7 տարի հետո տավարի մսի դեֆիցիտի հարցը»,– ասաց Հ. Բերբերյանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничестваIDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в АрменииАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаДвижение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст» Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламенте