Փարիզում թոշակառու կինն «անգործությունից» խաղալիքների 6 խանութ է կողոպտել
МЕЖДУНАРОДНОЕՓարիզի ոստիկանությունը ձերբակալել է մի թոշակառու կնոջ, որն ավելի 700 գողություն է կատարել խաղալիքների 6 տարբեր խանութից: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում անելով LCl հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ կինը գողացված իրերը վաճառում էր համացանցի միջոցով: Ընդհանուր առմամբ՝ 2018 թվականի հունիսից առ այսօր նա 958 հայտարարություն է տեղադրել համացանցում:
Կնոջ տանն անցկացված խուզարկությունների ընթացքում ոստիկանները հայտնաբերել են մոտ 1000 իր և 40 հազար եվրո, որոնք կինը գողացել էր խաղալիքների տարբեր խանութներից: Ընդհանուր առմամբ՝ նա կողոպտել է 6 խանութ:
Ավելի ուշ տարեց կինը խոստովանել է, որ նման քայլ է դիմել՝ պարզապես «անգործությունից» ելնելով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



