ՀՀ քաղաքացիներին պետք է բացատրվի սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը
ПОЛИТИКА«Ընդդեմ իրավականկամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի համոզմամբ, դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին գնալիս ՀՀ քաղաքացիները պետք է հասկանան, թե սահմանադրական փոփոխություններն ինչ ազդեցություն են ունենալու երկրի ապագայի վրա:
«Մարդիկ դեռևս անորոշության մեջ են: Իշխանությունները և ընդդիմությունը պետք է աշխատեն ազգաբնակչության, մասնավորապես, մարզերում բնակվող քաղաքացիների հետ, բացատրեն նրանց այս փոփոխությունների բուն իմաստն ու նպատակը, ինչը շատ կարևոր է: Միայն այդ պարագայում ժողովուրդը կարող է գիտակցված որոշում կայացնել առաջիկա հանրաքվեին»,- լրագրողների հետ նոյեմբերի 9-ին կայացած հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց նա:
Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի կունենա սահմանադրական բարեփոխումներիհանրաքվե: Ազգային ժողովի երկու խոշոր ուժեր` «Հանրապետական» և ԲՀԿխմբակցությունները աջակցում են փոփոխությունների անցկացմանը, նրանց էմիացել նաև «Դաշնակցություն» խմբակցությունը: Փոփոխություններին դեմ ենհանդես եկել «Ժառանգություն», ՀԱԿ և ՕԵԿ խմբակցությունները:



