Վենետիկում ջրհեղեղի հետևանքները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ, տեսանյութեր)
МЕЖДУНАРОДНОЕԱրդեն մի քանի օր շարունակ Իտալիան պատուհասած տեղատարափ անձրևներից տուժել է նաև աշխարհի ամենաակտիվ զբոսաշրջային քաղաքներից մեկը՝ Վենետիկը:
Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ցույց է տվել ջրհեղեղի հետևանքները, ինչպես նաև այն, թե ինչպես են հեղեղված քաղաքի բնակիչներն ու հյուրերը փորձում չշեղվել իրենց կյանքի բնականոն ռիթմից՝ այցելելով ռեստորաններ, սրճարաններ ու չմոռանալով, իհարկե, կրել ռետինե բարձրաճիտ կոշիկներ:
Ստորև հրապարակված տեսանյութում երևում է, որ պիցցերիաներից մեկում հաճախորդները հանգիստ նստած իրենց պատվերն են վայելում, իսկ մատուցողներն անվրդով քայլում են ջրի տակն անցած հատակով, մատուցում են պատվերները՝ կարծես չնկատելով, որ ջուրը «կուլ է տվել» Վենետիկը:
Հատկանշական է, որ Սուրբ Մարկոսի տաճարի համանուն հրապարակը, որը միշտ չոր է լինում, ևս հայտնվել է ջրի տիրապետության ներքո՝ վերածվելով մեծ «լողավազանի»:
Այնուհանդերձ, որոշ տարածքներում ջուրն արդեն նահանջել է, ու մարդիկ մաքրում են իրենց խանութների, ռեստորաններ ու այլ հաստատությունների հատակները:
Հիշեցնենք, որ տեղատարափ անձրևներն ու փոթորիկներն Իտալիայի տարբեր շրջաններում դարձել են 11 մարդու մահվան պատճառ:



