Բուռն քննարկում է եղել. ԱԺ հանձնաժողովը փակ նիստում միաձայն հավանություն տվեց համաներման մասին նախագծին
ОБЩЕСТВОՀՀ ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 30-ի երեկոյան արտահերթ նիստում փակ ռեժիմով քննարկել և միաձայն հավանության է արժանացրել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:
Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, որ մի շարք առաջարկներ հանձնաժողովում քննարկվել եւ ընդունվել են: Նրա խոսքով, բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն էլ ակտիվ են եղել, առաջարկներ են ներկայացրել, որոնց մի մասն ընդունվել է, մյուս մասն էլ քննարկման փուլում է լինելու ԱԺ նիստում քննարկման ժամանակ. «Նկատի ունեցեք, որ առաջին ընթերցումից հետո մեր հանձնաժողովը էլի նիստ ունի եւ շատ հարցեր, որոնք հնչում են հանրության մեջ նաեւ ԱԺ այս հանձնաժողովում, դեռեւս քննարկվել է առաջինից երկրորդ ընթերցման միջակայքում»,-ընդգծեց Կոստանյանը:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ համաներման նախագիծն ԱԺ կայքում տեղադրելը խախտում է: Այս առնչությամբ Գեւորգ Կոստանյանն արդեն նիստից հետո լրագրողներին ասաց. «Չեմ կարող պատասխանել, թե ինչու է տեղադրված ԱԺ կայքում, համենայն դեպս դա անթույլատրելի է համակարգային տեսանկյունից, հրապարակումը հանգեցնում է բազմաթիվ խնդիրների, որոնք չպետք է առաջանան այս հարցի քննարկման ընթացքում»:
Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ արտահերթ նիստում քննարկվելու է համաներում հայտարարելու օրենքի նախագիծը:



