Սերժ Սարգսյա՞նն է գլխավորելու ՀՀԿ-ի ցուցակն ԱԺ արտահերթ ընտրություններին
ОБЩЕСТВОԱյսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն վերահաստատեց ՀՀԿ դիրքորոշումն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Նա ընդգծեց, որ կուսակցությունը դեմ է երկուսին էլ, սակայն վարչապետի՝ երկրորդ փուլով ընտրության ժամանակ թեկնածու ՀՀԿ–ն չի առաջադրի։ «Բայց դա արդեն իսկ կայացած փաստ է, և մենք մեր մոտեցումների մասին լրացուցիչ կհայտարարենք»,- ասաց Վ. Բաղդասարյանը՝ հավելելով, որ առաջիկա օրերին ՀՀԿ–ն համաժողով կանցկացնի և ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարություն կանի։ Ինչպես նշեց խմբակցության ղեկավարը, ՀՀԿ ցուցակի հնգյակը, քառյակը կամ տասնյակը իրնեք չեն քննարկել։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ նախընտրական ցուցակը գլխավորի կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը. «Որևէ բան առայժմ չենք կարող ասել, որովհետև այդ հարցի քննարկումը կանենք առաջիկա օրերին»։
Սոսե Չանդոյան



