Դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորվեգիայի Թագավորին
ОБЩЕСТВОՀոկտեմբերի 25-ին համատեղության կարգով Նորվեգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Նորվեգիայի Թագավոր Հարալդ Հինգերորդին:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հավատարմագրերի հանձնման արարողությանը հետեւած առանձնազրույցի ընթացքում Նորին Մեծություն Հարալդ Հինգերորդը ակնածանքով է խոսել հայ ժողովրդի պատմության եւ հայ-նորվեգական դարավոր բարեկամության մասին` նշելով, որ դեռեւս 14-րդ դարի դարասկզբին Նորվեգիայի Թագավոր Հակոն Հինգերորդը հանդիպել է Կիլիկիայի Թագավորությունից պատվիրակության հետ` քննարկելու հնարավոր ռազմական համագործակցությունը: Թագավոր Հարալդ Հինգերորդը հիշատակել է նաեւ նորվեգացի գիտնական, բեւեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենի նվիրական աշխատանքը հայ գաղթականների ու որբերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ դեսպան Արզումանյանը նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը` մի շարք ոլորտներում Հայաստանի եւ Նորվեգիայի համագործակցությունը խորացնելու եւ երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու ուղղությամբ:



