Միսիսիպիի նահանգում 15 ավտոմոբիլ է գետնի տակն անցել կայանատեղում
МЕЖДУНАРОДНОЕՇուրջ 15 ավտոմեքենա է գետնի տակն անցել ԱՄՆ-ի Միսիսիպիի նահանգի Մերիդիան քաղաքի ռեստորաններից մեկի մերձակա կայանատեղում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին, առաջացած փոսի երկարությունը կազմում Է 180 մետր, լայնությունը՝ 15 մետր:
«Փոսի հայտնվելու պատճառը հետաքննվում Է, մեր գլխավոր խնդիրն Է մնում այցելուների եւ մեր աշխատակիցների անվտանգության ապահովումը,- հայտարարել Է ռեստորանի ներկայացուցիչը:- Հաստատությունը կփակվի մինչեւ կայանատեղի նորոգման ավարտը»: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



