Կրասնոդարում արտակարգ դրություն է սահմանվել հորդառատ անձրևների պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Կրասնոդարի երկրամասում ուժեղ անձրևների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նահանգապետի համապատասխան հրահանգը հրապարակվել է երկրամասի վարչակազմի կայքում:
«Արտակարգ դրության ռեժիմ սահմանել Կրասնոդարի երկրամասի արտակարգ դրության հետևանքների վերացման և նախազգուշացման տարածքային ուժերի և կառավարման մարմինների համար», - ասվում է հրապարակված փաստաթղթում:
Որոշման համաձայն՝ արտակարգ դրության տարածման գոտու սահմաններում ընդգրկվել են Ապշերոնի և Տուապսեի շրջանները, ինչպես նաև Սոչի քաղաքը:
Հորդառատ անձրևների պատճառով 460 մարդ ստիպված է հեռանալ տնից, ավելի քան 1000 շինություն հեղեղվել է: Տարածաշրջանում արգելափակվել է երկաթուղային հաղորդակցությունը: Երկու մարդ զոհ է գնացել տարերային աղետին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



