Թուրք ոստիկաններին թույլատրել են ստուգել Սաուդյան Արաբիայի հյուպատոսության այգու տարածքում գտնվող ջրհորը
МЕЖДУНАРОДНОЕՍաուդյան Արաբիայի իշխանությունները սկզբում թույլ չէին տվել թուրքական ոստիկանությանը ստուգումներ իրականացնել Ստամբուլում թագավորության գլխավոր հյուպատոսարանի այգում գտնվող ջրհորի տարածքում:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով թուրքական աղբյուրին, ավելի ուշ Էր Ռիադն անհայտ պատճառով փոխել է որոշումն ու ստուգումներ իրականացնելու թույլտվություն շնորհել:
Թուրքիայի ոստիկանությունը ցանկանում է ուսումնասիրել ջրհորի տարածքը սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործի հետաքննության շրջանակներում:
Հիշեցնենք, որ նախօրեին թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքը հայտարարել է, որ լրագրողի մասնատված մարմինը հայտնաբերվել է Ստամբուլի գլխավոր հյուպատոսության ջրհորում, սակայն պաշտոնական ելույթով ավելի ուշ հանդես եկած Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ տեղեկությունը չի հաստատել:



