Թուրքիայի ափերի մոտ ծովի հատակին 18-րդ դարի ռուսական նավ է հայտնաբերվել (լուսանկարներ)
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական Իզմիր նահանգի ափերի մոտ հնագետներն Էգեյան ծովի հատակին հայտնաբերել են 18-րդ դարի ռուսական նավ, գրում է թուրքական arkeolojihaber.net կայքը:
Թուրք հնագետ, Իզմիրի համալսարանի դոցենտ Հարուն Օզդաշը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ նավը ծովի հատակում զբաղեցնում է մոտ 200 ք/մ տարածք:
Հնագետներին հաջողվել է որոշ իրեր բարձրացնել ցամաք. մասնավորապես՝ 65 մ խորությունից ջրի երես է հանվել մեկ թնդանոթ ու հին սպասքի որոշ նմուշներ: Նշվում է, որ նավի ներսում և շրջակայքում դեռ առկա է շուրջ 30 նման իր, այդ թվում՝ մեծ թվով զենքեր:
Գիտնականները ենթադրում են, որ նավը կարող է մասնակցած լինել 1768-1774 թվականների ռուս-թուրքական պատերազմի Չեսմենի ճակատամարտին, որը կայացել է 1770 թ-ի հունիսի 26-ին:

1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



