Վահե Գրիգորյանը չընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում
ОБЩЕСТВОԱզգային ժողովի հերթական նիստում այսօր՝ հոկտեմբերի 23-ին, տեղի ունեցած քվեարկության արդյունքներով իրավաբան Վահե Գրիգորյանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։
Ըստ նախնական տվյալների՝ քիչ առաջ ԱԺ-ում ավարտված քվեարկությանը մասնակցել է ընդամենը 54 պատգամավոր, մինչդեռ ՍԴ անդամի ընտրության համար անհրաժեշտ է 63 կողմ քվե:
Նշենք, որ ԱԺ նիստի համար օրվա ընթացքում գրանցվել է 67 պատգամավոր, սակայն ոչ բոլորն են մասնակցել ՍԴ անդամի քվեարկությանը:
Քվեարկության պաշտոնական տվյալները կհրապարակվեն ԱԺ նիստի ընդմիջումից հետո։
Հիշեցնենք, որ արդեն երրորդ անգամ Ազգային ժողովում ՍԴ անդամի ընտրությունը տապալվում է: Մինչ այդ ՍԴ անդամի պաշտոնում առաջադրվել էր Ելիզավետա Դանիելյանի եւ Էմիլ Բաբայանի թեկնածությունը, որոնք չէին ընտրվել:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



