Դավիթ Տոնոյանն ու Ռուդի Ջուլիանիին կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ
ОБЩЕСТВОՀոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հրավերով մասնավոր այցով Հայաստանում գտնվող Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում հյուրերի խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ:
Կողմերը հատուկ ընդգծել են ԱՄՆ, մասնավորապես՝ Նյու Յորքի հայ համայնքի դերակատարությունը ինչպես ԱՄՆ ներքին կյանքում, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերություններում:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



