ՀՅԴ-ն մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին
ОБЩЕСТВОՀոկտեմբերի 19-21-ին կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, համակողմանի քննարկումների արդյունքում ժողովը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը միաձայնությամբ ընդունել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցով առանձին հայտարարություն, համաձայն որի ՀՅԴ-ն անընդունելի է համարում դեկտեմբերին՝ առանց օրենսդրական լիարժեք փոփոխությունների արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
«Դաշնակցությունը, որպես ընդդիմություն, անկախ ընտրությունների արդյունքներից, մշտապես հանդես է գալու իր սկզբունքային դիրքորոշումներով, հետեւողական եւ վճռական քայլերով»,- ասված է հայտարարությունում։
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



