Վանաձորի թիվ 24 դպրոցում բողոքի ակցիա են իրականացրել դպրոցի նախկին ու ներկա աշակերտնեի ծնողները (Ֆոտոշարք)
ОБЩЕСТВОShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Վանաձորի թիվ 24 դպրոցի աշակերտների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել դպրոցի բակում: Ակցիային ներկա են եղել նաև դպրոցի նախկին աշակերտները, նախկին և ներկա աշակերտների ծնողները:
Բողոքի ակցիայի մասնակիցները լրատվամիջոցներին ներկայացրել են ոստիկանության որոշումը:
Ավելի վաղ սոցիալական ցանցի իր էջում 1-ին Ա դասարանի աշակերտ Անդրանիկ Նազարյանի մայրը՝ Աննա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում դասվար Անահիտ Գաբրիելյանին մեղադրել էր երեխային հարվածելու, ծեծելու, ճանկռտելու և ստորացնելու մեջ, ինչը լայն տարածում էր գտել:
Բողոքի ակցիայի մասնակիցները լրատվամիջոցների հետ զրույցում բացառեցին, որ դասվար Անահիտ Գաբրիելյանը առհասարակ կարող էր որևէ նման քայլ կատարել երեխայի նկատմամբ: Ըստ աշակերտների ծնողների, իրենց երեխաները կրթվելով և դաստիարակվելով տվյալ ուսուցուհու մոտ, երբևե բացի լավ վերաբերմունքից ու գիտելիքներից, ոչինչ չեն ստացել, եւ տվյալ ծնողի ներկայացրածը զրպարտանք է, նման բան տեղի չի ունեցել, ինչը հաստատվել է նաև Ոստիկանության կողմից իրականացված քննությամբ ու դատաբժշկական եզրակացությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



