Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի 9-րդ զոհի մարմինը տեղափոխվեց Հայաստան (լուսանկարներ)
ОБЩЕСТВОՏուլայի մոտ Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարի հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստացած եւ նոյեմբերի 7-ի լուսադեմին մահացած 68-ամյա Հռիփսիմե Սիրեկանյանի աճյունն այսօր՝ նոյեմբերի 8-ին տեղափոխվեց Հայաստան:
Աճյունը հարազատներին կհանձնվի վաղը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, 9 մարդ մահացել է:
Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է:


1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
3
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
4
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
5
Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»



