Ռումինիայի գիշերային ակումբում հրդեհի զոհերի թիվը հասել է 43-ի
МЕЖДУНАРОДНОЕՌումինիայում նոյեմբերի 8-ի առավոտյան մահացել է Բուխարեստի գիշերային ակումբում տուժածներից ևս երկուսը, այդպիսով այդ դեպքի հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի: -Արմենպրես-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հիվանդանոցներում շարունակում է գտնվել 103 տուժած, որոնց ից 44-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ: Ռումինացի մասնագետներն օգնություն են խնդրել իրենց արտասահմանցի գործընկերներից, մի քանի տուժածներ տեղափոխվել են Հոլանդիա և Ավստրիա:
Ըստ նախնական վարկածի, հրդեհը բռնկվել է հրավառության հետևանքով, որն իրականացվել է անվճար համերգի ժամանակ: Ակումբում տեղի ունեցածը հանգեցրեց երկրում բողոքի ցույցերի, ինչի արդյունքում երկրի վարչապետը Վիկտոր Պոնտան հրաժարական ներկայացրեց:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



