Սկանդալ Չիլիի կաթոլիկ եկեղեցում. Հռոմի պապը կարգալույծ է արել սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող երկու եպիսկոպոսի
МЕЖДУНАРОДНОЕՀռոմի Ֆրանցիսկոս պապը կարգալույծ է արել երկու չիլիացի եպիսկոպոսի, որոնք ավելի վաղ մեղադրվել էին անչափահասների նկատմամբ սեռական բռնություն իրականացնելու մեջ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ շաբաթ հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը:
Խոսքը Լա Սերենա քաղաքի նախկին արքեպիսկոպոս Ֆրանսիսկո Խոսե Կոկսայի և Իկիկե քաղաքի նախկին եպիսկոպոս Մարկո Անտոնիո Օրդենեսի մասին է, որոնց նկատմամբ սրբազան քահանայապետը հատուկ դրույթներ է կիրառել:
«Հռոմի պապի՝ հոկտեմբերի 11-ին ընդունած որոշումը բողոքարկման ենթակա չէ», - ասվում է Վատիկանի մամուլի քարտուղարի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ չիլիցի հոգևորականներին կարգալույծ անելու մասին որոշումը Ֆրանցիսկոս պապը կայացրել է Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերայի՝ Վատիկան կատարելիք այցին ընդառաջ:
Պապի կողմից նախաձեռնվող ծայրահեղական քայլերը պայմանավորված են Չիլիի կաթոլիկ եկեղեցում բարձրացած և մեծ հնչեղություն ստացած սկանդալի հետ՝ կապված շուրջ 80 տեղացի քահանաներին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրելու հետ:



