ԱՄՆ-ն արգելել է F-35 կործանիչների թռիչքները ողջ աշխարհում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ն ժամանակավորապես արգելել է F-35 հինգերորդ սերնդի բոլոր կործանիչների թռիչքները, որոնք գտնվում են Միացյալ Նահանգների և այլ երկրների սպառազինության կազմում:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով ամերիկյան ռազմական աղբյուրին, կործանիչների գործարկումը դադարեցվել է դրանց զանգվածային ստուգումների համար:
«ԱՄՆ-ի և արտասահմանյան գործընկերների ծառայությունները ժամանակավորեպես դադարեցրել են F-35-ի թռիչքները շարժիչների վառելիքի խողովակի ստուգման համար», - հայտնել է քաջատեղյակ աղբյուրը:
Ենթադրվում է, որ անհրաժեշտության դեպքում մասնագետները կփոխեն յուրաքանչյուր կործանիչի վառելիքի խողովակները: Ստուգումները կտևեն 24-48 ժամ:
Այս որոշումը կայացվել է Հարավային Կարոլինայում F-35-ի առաջին կործանումից հետո, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



