«Դիլիջան» ազգային պարկում բացահայտվել են ապօրինի ծառահատման նոր դեպքեր
ОБЩЕСТВО«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից բացահայտվել են ապօրինի ծառահատման նոր դեպքեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, վերջին մեկ ամսվա ընթացքում «Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և արձանագրվել են անտառխախտման մի շարք դեպքեր ազգային պարկի տարբեր մասնաճյուղերի պահաբաժիններում:
Մասնավորապես` «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի թիվ 4 պահաբաժնում արձանագրվել է 12, «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի թիվ 10 պահաբաժնում` 2 և
«Շամախյան տեղամաս» մասնաճյուղի թիվ 1 պահաբաժնում` 7 ծառի ապօրինի հատումներ:
Կազմված անտառխախտման արձանագրությունները ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին:



