Կրթության նախարարությունը մոռացե՞լ էր արձակուրդների մասին
ОБЩЕСТВО2018 թվականի հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերը կտեղափոխվեն համապատասխանաբար 2018 թվականի հոկտեմբերի 27 և նոյեմբերի 3` շաբաթ օրերը: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Ի սկզբանե որոշման նախագծով նախատեսվում էր, որ նոյեմբերի 3-ի փոխարեն աշխատանքային օր կլինի հոկտեմբերի 20-ը: Սակայն Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հետաքրքրվեց՝ հաշվի առնվե՞լ է, որ հոկտեմբերի 21-ին մեծ քաղաքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ և նույն օրը նախատեսված է «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը: Արդյունքում որոշում կայացվեց հոկտեմբերի 20-ի փոխարեն աշխատանքային սահմանել նոյեմբերի 3-ը: Սակայն նույն կրթության և գիտության նախարարը երևի հաշվի չէր առել, որ նոյեմբերի 3-ը համընկնում է դպրոցների աշնանային արձակուրդի շրջանի հետ: Հենց նույն նախարարության որոշմամբ առաջին դասարամցիների համար աշնանային արձակուրդները կլինեն հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը ՆԵՐԱՌՅԱԼ, իսկ երկրորդից մինչև տանսերկուերորդ դասարանցիների համար՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ՆԵՐԱՌՅԱԼ: Այսինքն, կառավարության վերոնշյալ որոշումը գոնե դպրոցների ամսով տարօրինակ է:



