Հայկ Մարությանը օրենքի ուժով դարձավ Երևանի քաղաքապետ
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետարանում մեկնարկեց Երևան քաղաքի նորընտիր ավագանու առաջին նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է հինգ հարց` ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում, Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր, հանձնաժողովների կազմավորում, նախագահների և նրանց տեղակալների առաջադրում և ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանում: Ավագանու առաջին նիստում գրանցվել է 58 անդամ: Քանի որ «Իմ քայլը» դաշինքը ընտրություններում հավաքել է ձայների 50 տոկոսից ավելին, Հայկ Մարությանը օրենքի ուժով հայտարարվեց Երևանի ընտրված քաղաքապետ։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ին կայացած արտահերթ ընտրություններում Երևանի քաղաքապետ ընտրվեց «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված թեկնածուն`Հայկ Մարությանը: Նորընտիր ավագանիում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ստացել է 57 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 5 մանդատ, «Լույս» կուսակցությունների դաշինքը՝ 3 մանդատ:



