Շահագրգիռ, շատ օգտակար քննարկում էր՝ հարցերի լայն շրջանակի հետ կապված. ՀՅԴ ԳՄ անդամը՝ փոխվարչապետի հետ հանդիպման մասին
ОБЩЕСТВОՀանդիպել ենք ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը, ով ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի հետ 18:30-ից կառավարության շենքի ներսում էր:
«Շահագրգիռ, շատ օգտակար քննարկում էր՝ հարցերի լայն շրջանակի հետ կապված, կարծում եմ, որ հետագա քննարկումները թույլ կտան ճիշտ լուծումներ գտնել՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար»,- մանրամասնեց նա:
Արսեն Համբարձումյանը չասաց, թե արդյոք պատրաստ են հետևել ԲՀԿ-ի օրինակին և արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հուշագիր ստորագրել, ի պատասխան լրագրողների հարցերին՝ նա շեշտեց, որ իր ասելիքն ասել է, և հեռացավ:
Նշենք, որ ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը այսօր հայտարարել էր, որ խորհրդարանական ուժերի միջև կոնսենսուսի պարագայում ՀՅԴ-ն դեմ չի լինի դեկտեմբերին ընտրությունների անցկացմանը:



