ՀՀ-ում պետք է ավարտվի «Չե Գևարայի» ստանձնած իշխանությունը, և սկսվի ինստիտուտների կառավարման ժամանակաշրջանը․ Արմեն Բադալյան
ПОЛИТИКАՔաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի խոսքով՝ ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած գործընթացները, որոնք պետական կառավարման համակարգում բերեցին իշխանափոխության, իսկ հասարակության գիտակցության մեջ՝ հեղափոխության, ստեղծեցին մի իրավիճակ, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն անվանեցին հեղափոխություն, իսկ ցանկացած հեղափոխության ժամանակ կարևորագույն հարցը դառնում է իշխանություն ստանձնելը:
Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ իշխանության հարցը լուծեցին կառավարությունում ՝ վարչապետ ընտրելով Նիկոլ Փաշինյանին և մայրաքաղաքում՝ անցկացնելով ավագանու ընտրություններ և լեգիտիմ ձևով իշխանության գալով. արդյունքում մնաց խորհրդարանը:
Վերլուծելով ներկայիս դրությունը, նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե պետք է անհապաղ անցկացնել խորհրդարանական ընտրություններ, Արմեն Բադալյանը նշեց, որ ի վերջո այդպես հեղափոխությունը պետք է ավարտին հասցնել:



