Բացահայտվել է հանցագործության 38 դեպք
ОБЩЕСТВОԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 38 դեպք։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 6, խարդախության 4, անձնական ունեցվածքի գողության և հարկերից խուսափելու 3-ական, խուլիգանության 2, կողոպուտի, շորթման, մաքսանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի և սպառնալիքի 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



