Գեղարքունիքի մարզում ուսուցչի օրվա կապակցությամբ խրախուսվել են 53 մանկավարժներ
ОБЩЕСТВОՈւսուցչի օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզի հանրակրթական հաստատությունների 53 մանկավարժներ պարգեւատրվել են Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից, շնորհակալագրերը շնորհվել են դպրոցներում, մանկավարժական կոլեկտիվների ներկայությամբ:
«Պարգեւատրված ուսուցիչների ընտրությունը կատարվել է մանկավարժական կոլեկտիվների կողմից: Այսօր նախատեսված էր նրանց հրավիրումը, պարգեւատրման արարողությունը եւ մեծարումը Գեղարքունիքի մարզպետարանում, սակայն, կապված մարզպետ Իշխան Սաղաթելյանի հրաժարականի հետ, որոշվեց շնորհակալագրերը շնորհել դպրոցներում, մանկավարժական կոլեկտիվների ներկայությամբ: Պարգեւատրվածները վաստակաշատ, իրենց աշխատանքում աչքի ընկած մանկավարժներ են»,- ներկայացրեց վարչության պետ Կարեն Զազյանը:
Խոսրով Խլղաթյան



