Շոտլանդիայում 1.1 մլն դոլարով վաճառվել է 60 տարվա հնեցման վիսկին
МЕЖДУНАРОДНОЕՇոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում անցկացված աճուրդում 60 տարվա հնեցման միաածիկ վիսկիի մեկ շիշը վաճառվել է 848 000 ֆունտ ստերլինգով (1.1 մլն դոլար):
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, խոսքը Macallan Valerio Adami վիսկիի մասին է: Գնորդը մասնավոր կոլեկցիոներ է Ասիայից: Նրա անունը չի գաղտնազերծվում: Վերջինս աճուրդին մասնակցել է հեռախոսով:
Տվյալ վիսկին շշալցվել է 1986-ին ընդամենը 12 օրինակով: Հայտնի չէ, թե քանիսն են մնացել մինչ օրս: Նշվում է, որ շշերից մեկը կարող է կոտրված լինել 2011-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ, ևս մեկը կարող է բացված լինել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



