Արմեն Սարգսյանն աղմկահարույց օրենքի ընդունումը հետքայլ է որակել. ինչ է անելու նախագահը վերադառնալուց հետո
ОБЩЕСТВОArmLur.am-ի տեղեկություններով, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լուրջ վերապահումներ ունի երեկ Ազգային ժողովում ընդունված աղմկահարույց օրենքի շուրջ: Արմեն Սարգսյանին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ նա մտահոգ է, թե այս փոփոխությունը հետքայլ է: Եվ սա այն դեպքում, երբ նա հորդորում և պաշտպանում է առաջընթացի ուղին բռնած ժողովրդավարական քայլերը: Ըստ այդմ, ArmLur.am-ի տեղեկություններով, նախագահ Արմեն Սարգսյանը մանրակրկիտ հետազոտելու է թե’ օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը, թե’ հանրության վերաբերմունքն այդ նախագծին:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում 67 կողմ ձայներով ընդունվեց ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, որով ըստ էության փորձ է արվում կանխարգելել այն գործընթացները, որոնք սպասվում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո: Սակայն այս օրենքի` ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որպեսզի Արմեն Սարգսյանը ստորագրի այն: Նա դրա համար ունի 21 օր. կա’մ պետք է ստորագրի այն, կա’մ դիմի Սահմանադրական դատարան և վիճարկի:
Աղբյուրը՝ https://armlur.am/844336/



