Մայիսի 8-ից սեպտեմբերի 30-ը ՀՀ իրավապահ մարմինների կողմից հարուցվել են կոռուպցիոն բնույթի քրգործեր՝ շուրջ 68.4 մլրդ դրամի չափով. Ա. Մկրտչյան
ПОЛИТИКА2018 թվականի մայիսի 8-ից մինչև սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հարուցվել են քրեական գործեր՝ ընդհանուր դրամական արտահայտությամբ շուրջ 68.4 մլրդ դրամի չափով, որոնք կրել են պաշտոնեական դիրքի չարաշահման, յուրացման, ապօրինի հարստացման, կաշառքի և կոռուպցիոն բնույթ ունեցող այլ հատկանիշներ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը։
«Գումարի կարգավիճակի մասով տեղեկություններ կհրապարակեմ առաջիկայում՝ հաշվարկի և տվյալների ստուգման գործընթացի ավարտից հետո։
Կոռուպցիան հիմնահատակ անհամատեղելի է Հայաստանի Հանրապետության հետ։ Կոռուպցիան պետք է ջախջախվի»,– գրել է Արեն Մկրտչյանը։
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...
5
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна



