Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հարգանքի տուրք են մատուցում աշխարհահռչակ շանսոնյեի հիշատակին (ուղիղ)
ОБЩЕСТВОԵրևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում աշխարհահռչակ շանսոնյեի հիշատակին։
Այստեղ ժամը 20։00-ին Հայաստանի ազգային հերոսի հիշատակին տեղի կունենա մոմավառություն։
«Այսօր 20:00-ին Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի»,- գրված է ՀՀ Կառավարության ֆեյսբուքյան էջի հրապարակման մեջ:
Շառլ Ազնավուրը մահացել է այսօր՝ հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում։
Աշխարհահռչակ շանսոնյեն շուրջ հազար երգի հեղինակ է, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ժո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։
Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն՝ Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։
Հայաստանի ազգային հերոսի հիշատակին նվիրված արարողությանը կարող եք հետևել Tert.am-ի ուղիղ հեռարձակմամբ։



