Հրապարակվել է Դոնեցկի սրճարանում տեղի ունեցած պայթյունի տեսանյութը, որի հետևանքով զոհվել էր Ալեքսանդր Զախարչենկոն
МЕЖДУНАРОДНОЕՀամացանցում հրապարակվել է Դոնեցկի Սեպար սրճարանում տեղի ունեցած պայթյունի տեսանյութը, որի հետևանքով զոհվել էր Դոնեցկի ինքնահռչակ ազգային հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: Համապատասխան տեսանյութը սեպտեմբերի 30-ին ցուցադրվել է «Ռոսսիա -1» հեռուստաալիքի եթերում:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, ցուցադրված տեսարաններում երևում են սրճարանի ներսում և դրսում տեղադրված վերահսկման տեսախցիկների ֆիքսած կադրերը:
Այսպիսով, տեսախցիկները ֆիքսել են Զախարչենկոյի ժամանումը սրճարան՝ զինված թիկնազորի ուղեկցությամբ, ինչպես նաև հենց պայթյունի պահը:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին: Զախարչենկոյի դեմ մահափորձի հետևանքով ևս 12 մարդ է տուժել, որոնց թվում՝ Դոնեցկի եկամուտների նախարար Ալեքսանդր Տիմոֆեևը:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել սրճարանի ցուցանակի հետևի մասում:



