Արմեն Ջիգարխանյանը հեռացել է իր թատրօնի տնօրենի պաշտոնից
КУЛЬТУРАԱնվանի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի մոսկովյան թատրոնի նոր տնօրեն է դարձել Վիտալինա Ցիմբալյուկ - Ռոմանովսկայան:
«Գազետա»-ի փոխանցմամբ` Ջիգարխանյանը սեփական թատրոնում զբաղեցրել է թատրոնի նախագահի պաշտոնը:
Ջիգարխանյանը Ցիմբալյուկ - Ռոմանովսկայային իր նախկին պաշտոնում առաջարկել է` հաշվի առնելով, որ նա թատրոնում աշխատում է 8 տարի և ճանաչում է կոլեկտիվին: Ջիգարխանյանը հույս է հայտնել, որ նա կարդարացնի իրենց սպասելիքները:
Միևնույն ժամանակ Մոսկվայում թատրոնների տնոօրենների խորհրդակցությանը Ջիգարխանյանը խոստովանել է, որ իր թատրոնը ծանր ֆինանսական վիճակում է, ունի նոր տնօրենի և մշակութային աջակցության կարիք:
Վիտալինա Ցիմբալյուկ - Ռոմանովսկայան նախկինում Ջիգարխանյանի թատրոնում զբաղեցրել է երաժշտական մասի ղեկավարի պաշտոնը:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



