Կիևում Յանուկովիչի սեփականությունն անցել է նոր սեփականատիրոջ՝ Արթուր Ռոստոմյանին. ԶԼՄ-ներ
МЕЖДУНАРОДНОЕԱրթուր Ռոստոմյանն Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի սեփականության նոր սեփականատերն է դարձել, գրում է korrespondent.net-ը:
Նախկին նախագահի սեփականության նոր սեփականատերը ցանկանում է 25 տարվա վարձակալությամբ ստանալ Կիևի Օբոլոնի շրջանում գտնվող հողատարածքի մի մասը: Արթուր Ռոստոմյանը խնդրագիր է ներկայացրել՝ խնդրելով իր անունով ձևակերպել այդ հողատարածքը 25 տարվա վարձակալության համար: Խոսքը 0,32 հեկտար տարածքի մասին է, որտեղ ոռոգման չգործող կայան է գտնվում, որը Ռոստոմյանը ցանկանում է վերակառուցել մարզական համալիրի:
Նշվում է, որ Ռոստոմյանը կայանի սեփականատեր է հանդիսանում 2014 թվականի հոկտեմբերից, նրան է փոխանցվել նաև Օբոլոնի շրջանում գտնվող Յանուկովիչների մասնավոր տան սեփականության իրավունքը:
Հաղորդվում է, որ Արթուր Ռոստոմյանը երկար ժամանակ գրանցված է եղել Գոլովանևսկ գյուղում՝ Վաչագան Ռոստոմյանի հետ նույն տանը: Վերջինս հայտնի է որպես «Որսորդա-ձկնորսական ակումբի» համահիմնադիր, որը նա ստեղծել է Ներքին գործերի նախարարության Կիևի շրջանի գլխավոր վարչության ղեկավար Կոնստանտին Սապկոյի որդու հետ:



