Իրանի հարավ-արևելքում չորս գրոհային է սպանվել
МЕЖДУНАРОДНОЕԻրանի ուժայիններն ուրբաթ չորս գրոհային են սպանել երկրի հարավ-արևելքում: Այդ մասին հայտնել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բախումների ընթացքում ոչնչացվել է չորս մարդուց բաղկացած ահաբեկիչների խումբը, երկուսին հաջողվել է վիրավորել, մնացած ահաբեկիչները փախուստի են դիմել հարևան երկրի տարածք»,- ասված է կորպուսի հայտարարությունում:
Նշվում է, որ իրանցի զինվորականները կորուստներ չեն կրել, նրանց մոտ է հայտնվել ահաբեկիչների զենք-զինամթերքը:
Հաղորդվում է, որ գրոհայիններին հաջողվել է ոչնչացնել այն բանից հետո, երբ կորպուստի ստորաբաժանումների հետախուզական գործողությունների ընթացքում ուժայիններին հայտնի է դարձել Պակիստանի սահմանի մոտակայքում գտնվող Սարավան շրջանում սահմանային անցակետի վրա նախապատրաստվող հարձակման մասին:



