Շրի Լանկայում ձերբակալել են սուրբ ժայռի գագաթին կիսամերկ լուսանկարված տղամարդկանց
МЕЖДУНАРОДНОЕՇրի Լանկայի ոստիկանությունը երեք տղամարդու է ձերբակալել այն մարդկանց խմբից, որոնք կիսամերկ վիճակում լուսանկարվել էին Պինդուրանգալա հնագույն սուրբ ժայռի գագաթին:
Ինչպես հաղորդում է BBC-ն, երիտասարդները, որոնք Շրի Լանկայի բնակիչներ են, իրենց լուսանկարները հրապարակել էին Facebook-ում:
Նրանց գործողությունները կատաղի արձագանք են ստացել մարդկանց կողմից, որոնց կարծիքով՝ այդ արարքը վիրավորում է իրենց կրոնական զգացմունքները:
Նմանօրինակ լուսանկարներ նախկինում արտասահմանցիների կողմցի հրապարակվում էին Instagram-ում, սակայն նրանց պատասխանատվության չէին ենթարկում:
Ձերբակալությունները հաջորդել են բուդդա միապետի բողոքին, որը պնդում է, որ լուսանկարները, որոնք արվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս կազմող Սիգիրիա քարանձավային համալիրի մոտակայքում, սրբապղծություն են համարվում:



