Աստանայում տղամարդը անկման պահին բռնել է 10-րդ հարկից ընկնող երեխային (տեսանյութ)
МЕЖДУНАРОДНОЕԱստանայի բնակիչը փրկել է բազմահարկ շենքի 10-րդ հարկից ընկնող երեխային՝ բռնելով վերջինիս հենց անկման պահին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, միջադեպը տեղի է ունեցել նախօրեին: 10-րդ հարկի բնակարաններից մեկում բնակվող տղան տանը մենակ է մնացել և որոշել է տնից դուրս գալ, սակայն պարզել է, որ տան դուռը փակ է: Երեխան որոշել է կտրել ճանճերի համար նախատեսված պատուհանի ցանցը, սակայն դուրս է ընկել պատուհանից և կախվել քիվից:
Լսելով տղայի ձայնը՝ իններորդ հարկում բնակվող հարևանը դուրս է նայել պատուհանից և նկատել երեխային: Երբ վերջինս այլև չի կարողացել պահել իրեն և ընկել է, տղամարդուն հաջողվել է բռնել նրան և ներս տանել:
«Առաջին անգամ էի նման իրավիճակում հայտնվում: Ամուր կանգնեցի և ձեռքերս պահեցի պատուհանից դուրս: 15 վայրկյան կախված մնալուց հետո նա ցած ընկավ: Երեք մետր ընկնելուց հետո, մինչև որ հասավ մեր հարկին, կարողացա բռնել նրան»,- ասել է տղամարդը:
Տեսանյութը՝ այստեղ։



