Իսրայելական բանակը կշարունակի Իրանի դեմ ռազմական գործողությունները Սիրիայում
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելի ռազմաքաղաքական հրամանատարությունը բանակին հրահանգել է շարունակել Սիրիայում իրանական ուժերի դեմ իրականացվող գործողություները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է նախարարների համաժողովի արդյունքում հրապարակված հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ նշվում է, որ իսրայելական ուժերը պետք է պահպանեն անվտանգության ոլորտում համագործակցությունը Ռուսաստանի հետ:
Իսրայելական կողմը նման որոշում է կայացրել՝ քննարկելով ռուսական «Իլ-20» օդանավի կործանումից հետո ստեղծված իրավիճակը: Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ նախարարների նիստը շուրջ 3 ժամ է տևել. Նեթանյահուն հրահանգել է նախարարներին զերծ մնալ ռուսական ինքնաթիռի թեմայով լրագրողների առաջ ելույթ ունենալուց:
Հիշեցնենք, որ «Իլ-20» հետախուզական ինքնաթիռը Սիրիայում խոցվել է սեպտեմբերի 17-ին, երբ իսրայելական կործանիչները գրոհելիս են եղել Լաթաքիան:



