Ереван, 25.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Եթե կուսակցությունները դասեր քաղեն Երևանի ընտրություններում պարտությունից, կարող է՝ ԱԺ ընտրություններում խնդիրներ առաջանան վարչապետի համար. Ա. Բադալյան

ПОЛИТИКА

Իշխող թիմը ցանկանում է օգտվել դեռևս շարունակվող հեղափոխական էյֆորիայից, այլ կուսակցությունների չբարեփոխված լինելու հանգամանքից, ձգտում է արագացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Ըստ նրա՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընտրարշավը ցույց տվեց, որ բացի «Իմ քայլից», մնացած քաղաքական ուժերը պատրաստ չեն ընտրություններին: «Նրանք չեն հասկացել, որ հասարակության գիտակցության մեջ տեղի է ունեցել հեղափոխություն: Եթե նրանք դասեր քաղեն Երևանի ավագանու ընտրություններում պարտությունից, կարող է խնդիր առաջանալ վարչապետի համար՝ ԱԺ ընտրություններում»,- նշեց Ա. Բադալյանը:

- Երևանում անցկացված ավագանու արտահերթ ընտրություններին 12 քաղաքական ուժից ամենաշատ ձայնը հավաքել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը՝ 294 109 ձայն կամ 81.05%, երկրորդ տեղում ԲՀԿ-ն է՝ 6.95 %, երրորդը՝ «Լույս» դաշինքը՝ 4.99 %: Մնացած 9 քաղաքական ուժերը 2 տոկոսից ավելի ձայն չեն հավաքել: Սպասելի՞ էին ընտրություններում այսպիսի արդյունքները:

- Սպասելի էին, ուղղակի այստեղ որոշակի հանգամանքներ կան: Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին որոշակի գործընթացներ, որոնք հաշվի չէին առել քաղաքական բոլոր ուժերը, բացի «Իմ քայլը» դաշինքից: Մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հասարակության գիտակցության մեջ տեղի է ունեցել մենտալիտետային հեղափոխություն, մտածելակերպի հեղափոխություն է տեղի ունեցել: Այս հանգամանքը հաշվի չառնվեց բոլոր ուժերի կողմից, և բոլորը Երևանի ավագանու ընտրություններին, իհարկե, բացի «Իմ քայլից», գնացին ոչ ճիշտ քարոզարշավ անցկացնելու ուղով: Նրանք հաշվի չառան, որ մենտալիտետը փոխվել է, և նոր մտածելակերպին անհրաժեշտ է նոր քարոզչություն: Գնացին հին ճանապարհով, և այդ էր պատճառը, որ նրանք պարտվեցին, դա առավել ակնառու էր ԲՀԿ-ի դեպքում: Նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ ԲՀԿ-ի՝ նախկինում ստացած ձայների ¼-րդն էր ընդամենը, որ տրվում էր զուտ «Բարգավաճ Հայաստանի» համար, մնացածը, ըստ ենթադրությունների, ֆինանսական աջակցությամբ քվեարկողներն էին:  

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ի գիշերը Մանհեթնի «Յեյլ» ակումբում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Երևան վերադառնալուն պես բանակցություններ է սկսելու ԱԺ ուժերի ղեկավարների հետ` ԱԺ-ն ցրելու մասին: Ի՞նչ եք կարծում՝ Երևանի ավագանու ընտրություններում գրանցած արդյունքից հետո է վարչապետը արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու որոշում կայացրել:

- Գիտեք, սա միանշանակ չէ, այո կամ ոչ-ի հարց չէ: Սրանք ՏԻՄ ընտրություններ էին, և դրա արդյունքները, չի նշանակում, որ պետք է անմիջականորեն ազդեն խորհրդարանական ընտրությունների վրա և ստիպեն ԱԺ ընտրություններին գնալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչապետն ստացել է 300 հազար ձայնի վստահություն, իսկ այդ ձայները քաղաքապետի թեկնածուինը չեն՝ դրանք Ն. Փաշինյանի անձնական ձայներն են: Բնականաբար, հաշվի առնելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք ծրագրում նշված են հիմնական գործառույթ, այս ընթացքում հեղափոխական էյֆորիան այսպես, թե այնպես մարելու է, ապա բնական է, որ իշխող թիմը ցանկանալով օգտվել դեռևս շարունակվող հեղափոխական էյֆորիայից, այլ կուսակցությունների չբարեփոխված լինելու հանգամանքից՝ ձգտում է արագացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Ուղղակի այստեղ մի զգալի տարբերություն կա, որ Ընտրական օրենսգիրքը դեռևս չի փոխվել, այսինքն, գործում է թաքնված մեծամասնական կամ ռեյտինգային Ընտրական օրենսգիրքը:

- Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ ԸՕ բարեփոխումների նախագիծը գրեթե պատրաստ է:

- Դա ոչինչ չի նշանակում: Օրենսգիրքը պատրաստ է լինում միայն այն ժամանակ, երբ մտնում է Ազգային ժողով, անցնում է համապատասխան ընթացակարգերը: Հանրապետականները դրան պետք է կողմ քվեարկեն, դա գնա Վենետիկ, հետո հետ գա: Այսինքն, եթե արագ-արագ անեն, ապա կարող են դեկտեմբերին, նոյեմբերին էլ շատ արագ անել: Բայց, եթե դեկտեմբերին ես ուզում ընտրություններ անցկացնել, ապա առնվազն նոյեմբերի սկզբին ԸՕ պետք է պատրաստ լինի, որովհետև որոշակի ժամանակ է պետք գրանցվելու համար: Այնպես չէ, որ Ընտրական օրենսգիրքն ընդունվում է, և մեկ շաբաթ հետո ընտրություններ են նշանակվում: Բացի այդ, միջազգային նորմերը պահանջում են գոնե 6 ամիս հետո անցկացնել նոր Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո: Իսկ հին Ընտրական օրենսգիրքը լուրջ խնդիրներ է առաջացնում, որովհետև ամեն ընտրատարածքում «Իմ քայլը» պետք է թեկնածուներ դնի, որոնք իրար դեմ են դնելու: Մարզերում իրավիճակը կարող է այլ լինել, այնտեղ նորից աշխատելու է «մեր թաղի տղայի» սկզբունքը, այս տղան մեր գյուղից է, կարևոր չէ՝ որ կուսակցությունից է: Այսինքն, այդքան միանշանակ չէ, որ հին ԸՕ-ով դու կարող ես նույն արդյունքներ ունենալ: Իսկ եթե նոր Ընտրական օրենսգրքով ես ուզում ընտրություններն անցկացնել, ապա դրա համար ժամանակ է պետք:

- Նոր Ընտրական օրենսգրքով խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ամենամոտ ժամկետը, Ձեր հաշվարկներով, ո՞րն է:

- Կարելի է շատ արագ, մեկ շաբաթվա մեջ էլ դա ընդունել, ուղարկել ձևական Վենետիկ կամ չուղարկել: Եթե բոլորը կողմ են քվեարկում, կարող ես նոյեմբեր, դեկտեմբերին անցկացնել: Հոկտեմբերին պետք է առաջին, երկրորդ ընթերցում անցկացնես և հետո նոյեմբերի ընթացքում սկսես գործընթացը, որ դեկտեմբերի կեսերին ընտրություններ անցկացնես: Ինչո՞ւ է հիմա պետք, որովհետև առջևում ձմեռ է, աշխատատեղեր չեն բացվում, ոչ մի ներդրումային պայմանագիր չկա, և որոշ ժամանակ հետո արդեն պատասխան են պահանջելու: Որոշակի խնդիրներ կան, որոնք ստիպում են շատ արագ այդ էյֆորիայով պառլամենտում ունենալ մեծամասնություն:

- Խորհրդարանի լուծարումն ինչպե՞ս եք տեսնում: Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ի հանրահավաքում խոսեց սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մասին, որ ոչ թե վարչապետի հրաժարականով, այլ ԱԺ-ի ինքնալուծարման գործընթաց գնա:

- ԱԺ-ի ինքնալուծարման համար պետք է Սահմանադրության մեջ փոփոխություններ տեղի ունենան:

- Հիմա սահմանադրական փոփոխություննե՞ր պետք է արվեն, թե՞ Ընտրական օրենսգրքի: Ինչպես՞ է կարճ ժամկետում իշխանությունը հասցնելու անել այս ամենը:

- Միաժամանակ պետք է արվեն:

- Կարծիքներ են հնչում, որ հեղափոխությունից հետո էյֆորիան առաջին ընտրություններում է գործում, երկրորդի դեպքում նույն կերպ չի լինում: Երևանի ընտրություններում իշխանությունը 81.05 տոկոս է հավաքել: Հիմա այդ սցենարը հնարավոր համարո՞ւմ եք, որ խորհրդարանականի դեպքում ավելի դժվար է լինելու Նիկոլ Փաշինյանի համար ձայներ հավաքել:

- Կախված է որոշ հանգամանքներից, նայած, թե ինչ Ընտրական օրենսգիրք կլինի: Եթե համամասնական օրենսգիրք է, դա նշանակում է, որ կուսակցություններին են քվեարկելու, այսինքն՝ ձայնը տրվելու է կուսակցության ղեկավարին: Այս տեսակետից հեշտանում է: Բայց եթե չփոխվեց Ընտրական օրենսգիրքը, բարդանում է խնդիրը, որովհետև վարչապետը ստիպված է լինելու ամեն տեղամասում գոնե մեկին պաշտպանել: Այստեղ էլ կարող են խնդիրներ լինել. հենց նույն կուսակցության մեջ այլ թեկնածուներ ակտիվորեն չաշխատեն: Կուսակցությունը մարզերում մեծ ներկայացվածություն չունի, դա էլի մեկ մարդու քվեարկություն է լինելու, այս խնդիրը կա: Երկրորդ՝ կախված է նաև մյուս կուսակցություններից, եթե նրանք դասեր քաղեն Երևանի ավագանու ընտրություններում պարտությունից, կարող է խնդիր ծագել վարչապետի համար: Եթե դասեր չքաղեցին և շարունակեցին հին ձևով աշխատել, նորից վարչապետի գործը հեշտանում է:

- Կուսակցություններն ի՞նչ պետք է անեն վերադասավորվելու համար, որպեսզի հին սխալները չկրկնեն:

- Ահռելի մեծ աշխատանք պետք է կատարեն: Այս ընտրարշավը ցույց տվեց, որ իրենք պատրաստ չեն ընտրությունների: Նրանք չեն հասկացել, որ հասարակության գիտակցության մեջ տեղի է ունեցել հեղափոխություն: Ըստ այդմ, ամբողջովին նոր բովանդակություն պետք է դնեն իրենց ընտրարշավի հիմքում խորհրդարանական ընտրություններին:

- Ժամանակը բավարա՞ր է լինելու կուսակցությունների համար պատրաստվել ընտրություններին, քանի որ վարչապետը հայտարարում է ընտրությունները շուտ պետք է անցկացվեն:

- Նրանք, ովքեր մեծ ռեսուրս ունեն, հեշտ կլինի, նրանք, ովքեր քիչ ռեսուրս ունեն, շատ դժվար կլինի:

 

Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев