Փարիզում 6 զինվորականներ տուժել են գազի պայթյունից
МЕЖДУНАРОДНОЕՓարիզում 6 զինվորականներ վնասվածքներ են ստացել՝ քաղաքի արևելյան հատածի Վենսեն անտառում գտնվող վրանում գազի պայթյունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Առավոտյան վազքի ժամանակ անտառում զինվորները նկատել են բոցավառվող վրան, որը, ամենայն հավանականությամբ, խփել էին անօթևանները: Որոշելով համոզվել, որ վրանում ոչ ոք չկա՝ նրանք մոտ են գնացել դրան հենց այն պահին, երբ գազի բալոնը պայթել է:
Վեց զինվորներից երկուսը ստացել են լուրջ վնասվածքներ: Նրանք այժմ ստանում եմ բժշկական օգնություն: Ոստիկանությունն արդեն սկսել է հետաքննել միջադեպը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



