Արթուր Վանեցյանն անսպասելի է համարում Վարդան Մինասյանի հրաժարականը
ОБЩЕСТВОՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանի համար անսպասելի է եղել ազգային թիմի մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականը:
«Մի քիչ անսպասելի էր Վարդան Մինասյանի հրաժարականը: Մենք չենք զրույցել իրար հետ, հանդիպել ենք մեկ անգամ: Չէի սպասում, որ հրաժարական կտա: Մենք հիմա շատ ակտիվ պետք աշխատենք նոր մարզիչ գտնելու հարցում: Կան մի քանի թեկնածուներ, սակայն դեռևս անուններ չեմ ասի: Թեկնածուները թե արտասահմանից են, թե ներսից: Առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում կներկայացվեն մարզչի թեկնածուները»,-ՀՖՖ նախագահի ընտրություններից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը:
Նախօրեին ազգային թիմի մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական էր ներկայացրել` շնորհակալություն հայտնելով ՀՖՖ նախագահին և ՀՖՖ Գործկոմին վստահության համար:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



