Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ քաղաքացին ընկել է Գետառը
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 21-ին՝ ժամը 22:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտակայքում, քաղաքացին ընկել է Գետառը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն Է. Ի.-ին (ծնված 1970 թ.) դուրս են բերել Գետառից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Է. Ի.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



